Կաքավիկ - Կոմիտաս / Kaqavik - Komitas

Аватар автора
Երաժշտություն՝ Կոմիտաս Վարդապետ, 1869-1935 Խոսք՜ Հովհաննես Թումանյան, 1869 -1923 ---------------------------------------------------- Կաքավիկ Արև բացվեց թուխ ամպերեն, Կաքավ թըռավ կանաչ սարեն, Կանաչ սարեն` սարի ծերեն, Բարև բերավ ծաղիկներեն: Սիրունի՜կ, սիրունի՜կ, Սիրունիկ, նախշուն կաքավիկ: Քո բուն հյուսած ծաղիկներով, Շուշան, նարգիզ, նունուֆարով, Քո տեղ լըցված ցող ու շաղով, Քընես-կելնես երգ ու տաղով: Սիրունի՜կ, սիրունի՜կ, Սիրունիկ, նախշուն կաքավիկ: Քո թև փափուկ ու խատուտիկ, Պըստի կըտուց, կարմիր տոտիկ, Կարմիր-կարմիր տոտիկներով, Կը շորորաս ճուտիկներով: Սիրունի՜կ, սիրունի՜կ, Սիրունիկ, նախշուն կաքավիկ: Երբ կըկանգնես մամռոտ քարին, Տաղեր կասես ծաղիկներին, Սարեր, ձորեր զըվարթ կանես, Դարդի ծովեն սիրտ կհանես: Սիրունի՜կ, սիրունի՜կ, Սիրունիկ, նախշուն կաքավիկ:

0/0


0/0

0/0

0/0

0/0