Поделиться в MAX

Նաիրուհի Ալավերդյան Nairuhi Alaverdyan

Аватар автора
Օջախում Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան) Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան) Սրտանց արի, քո սերն եմ էս հյուրընկալ օջախում, Ազնիվ սրտի հուր սիրո, հիշատակ կա օջախում: Մի՞թե սիրտը մութ է քո, չէ՞ որ դու իմ աստղն ես, Անհուն երկնի շողն առած, կենաց սիրտ կա օջախում: Դե՛, արի շորորա, Տաղ ասեմ նազերիդ, Օջախս տխուր է առանց քեզ, նազելի, Ախ, աչքս քո ճամփին խամրում է, ի՞նչ անեմ, Ախ, սիրտս կարոտից մարվում է, ի՞նչ անեմ: Լեռնական էիմ հոգին, աստղերի հետ կխոսի, Մոտ և հեռու ոլորուն, ճամփեքի հետ կխոսի, Հոգուս հավքը միշտ քեզ հետ՝ երազի մեջ կխոսի, Քո հուր սիրուց չմարող վառ կրակ կա օջախում: Ինչքան էլ որ խիստ լինի ձյուն-ձմեռը էս տարվա, Ինչքան էլ որ ուշ բացվեն ճամփաները գարունքվա, Կրակները սրտերի չեն մարի, չեն մոխրանա, Ինչպես կրակ մի անմար, վառ կմնա օջախում: Արագիլը գարունքին գալիս, գտնում է բույնը, Հազար շյուղեր նա բերում, նորոգում է իր բույնը, Աշոտ, դու էլ էս գիշեր կառնես քո աչքի քունը, Թե սիրածդ սրտաբաց գա ու մնա օջախում: Դե՛, արի շորորա, Տաղ ասեմ նազերիդ, Օջախս տխուր է առանց քեզ, նազելի, Ախ, աչքս քո ճամփին խամրում է, ի՞նչ անեմ, Ախ, սիրտս կարոտից մարվում է, ի՞նչ անեմ:

0/0


0/0

0/0

0/0

0/0