Поделиться в MAX

Հրաշքները շարունակվում են / Թմրած սիրտ / Գոռ Մկրտչյան / Гор Мкртчян /

Аватар автора
ՀՐԱՇՔՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ | ԹՄՐԱԾ ՍԻՐՏԻնչո ՞ւ երբեմն մարդը տեսնում է Աստծո հրաշքը, բայց չի կարողանում հասկանալ դրա նշանակությունը։ Ինչո՞ւ մարդը կարող է ամիսներ ու տարիներ Աստծո ներկայության մեջ լինել, տեսնել պատասխանված աղոթքներ, բժշկություններ, գերբնական միջամտություններ, բայց հետո դժվարության պահին ապրել այնպես, կարծես Աստված երբեք ոչինչ չի արել իր կյանքում։Այս քարոզում մենք խոսելու ենք թմրած, կարծրացած և կուրացած սրտի մասին և այն մասին, թե ինչպես է սրտի վիճակը ազդում մեր հավատքի, աղոթքի, Աստծո Խոսքը հասկանալու և հրաշքները տեսնելու կարողության վրա։Մարկոս 6 :47-52-ում աշակերտները փոթորկի մեջ էին։ Հիսուսը եկավ նրանց մոտ՝ ծովի վրայով քայլելով, քամին դադարեցրեց, և նրանք ապշեցին։ Բայց Մարկոսը տալիս է շատ կարևոր պատճառ.«Որովհետ եւ այն հացի վերայ էլ չ’իմացան. Որովհետեւ նորանց սիրտը թմրած էր»։Նրանք արդեն տեսել էին հինգ հացով և երկու ձկով հինգ հազար մարդու կերակրվելու հրաշքը, բայց հաջորդ փորձության ժամանակ դեռևս չէին հասկացել, թե Ով է իրենց հետ նավի մեջ։Մարկոս 8:17- 21-ում Հիսուսը կրկին հարցնում է աշակերտներին.«Տակաւին թմր ա՞ծ է ձեր սիրտը։ Աչք ունիք՝ եւ չէ՞ք տեսնում. Եւ ականջ ունիք՝ եւ չէ՞ք լսում. Եւ չէ՞ք յիշում»։Սա շատ լուրջ հար ց է նաև մեզ համար։Մենք կարող ենք ո ւնենալ աչքեր, բայց չտեսնել Աստծո գործերը։Կարող ենք ունենա լ ականջներ, բայց չլսել Աստծո ձայնը։Կարող ենք ունենա լ հիշողություն, բայց չհիշել այն ամենը, ինչ Աստված արել է մեզ համար։Թմրած սիրտը մոռա նում է Աստծո հավատարմությունը։Թմրած սիրտ ունեցող մ արդը սկսում է Աստծո Խոսքին նայել ոչ թե հավատքի, այլ տրամաբանության...

0/0


0/0

0/0

0/0

0/0