Ատիս Հարմանտեան - Մտամոլոր

Аватар автора
Մտամոլոր Արդեօք կըգաս՞ դու նորից, Թէ ինձ յաւէտ մոռացար, Սրտիս մէջ հուր վառեցիր, Թողեցիր ու հեռացար։ Մտամոլոր ձեր դռներով ես անցայ, Դռներդ փակ տեսայ արցունքի ծով դարձայ Թողի հեռացայ, թողի հեռացայ։ Թէ որ ինձ չէիր սիրում, Ինչու՞ սիրոյ խօսք տուիր, Ինչու՞ համար իմ սրտում, Դու սիրոյ հուր վառեցիր։ Մտամոլոր ձեր դռներով ես անցայ, Դռներդ փակ տեսայ արցունքի ծով դարձայ Թողի հեռացայ, թողի հեռացայ։ Երբ արեւն է մայր մտնում, Երբ լուսինն է դուրս գալիս, Քո պատկերը իմ սրտում, Ես թախծում եմ ու լալիս։ Մտամոլոր ձեր դռներով ես անցայ, Դռներդ փակ տեսայ արցունքի ծով դարձայ Թողի հեռացայ, թողի հեռացայ։ Խօսք՝ Լ.Դուրեանի

0/0


0/0

0/0

0/0

0/0