“THOUGHTS” («Ախ, նայե՜ք») by PROJECT LA

Аватар автора
Очаровательные жизни знаменитостей
“PROJECT LA” Music by Levon Arevshatyan Poems by Yeghishe Charents Feat. Gor Sujyan Actor: Hamlet Chobanyan Back vocalists: Sona Shiroyan, Tehmine Arabachyan Arrangement by Khachik Sahakyan Executive Producer: Suren Sahakyan «Ախ, նայե՛ք, այդ մարդը, այդ հիմարը. — նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է. Հավատում է նա, որ սա քար է. նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է: Դու ծաղրիր նրան, իմաստո՛ւն, դու տեսնում ես աճումն ու ընթացքը Եվ գիտես, որ ընթացք է աշխարհը, — նա տեսնում է լոկ այն, ինչ տեսնում է։ Մտե՜լ են տոնական դռներից — և դրախտ են կարծել այս տունը. Սահմանված ձեռքով մի վերին՝ անխա՛խտ են կարծել այս տունը։ — Ետևի դռներից մենք մտանք՝ քանդելով սյուներն ու հիմերը — Եվ գիտենք՝ ձեռքերով ձեր շինված մի զնդա՛ն է անձև այս տունը։ Այդ կապիկը՝ ձեռքին հայելի — նա կարծում է՝ արդեն իմաստուն է. Ժպտում է հայելուն նայելիս — նա կարծում է՝ արդեն իմաստուն է. Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու այդ կտորը. Իր միրաժն է տեսել նա էլի — և կարծում է՝ արդեն իմաստուն է։ Ապրում ես, շնչում ես, դու դեռ կաս — բայց ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես. Անցյալ է դառնում քո ներկան— ու ամե՛ն վայրկյան դու ա՛յլ ես. Բայց ներկան քո— հո՛ւնտ է գալիքի՝ մեռնելով— նա սնում է գալիքը, Եվ այսպես— տևում ես դու երկար,— ու ամե՛ն վայրկյան դու ա՜յլ ես։» Եղիշե Չարենց

0/0


0/0

0/0

0/0