Իմ փոքրիկ նավակ / Im Poqrik Navak / - Ռուբեն Հախվերդյան Ruben Hakhverdyan

Аватар автора
Mysterious Marvels
Իմ փոքրիկ նավակ / Im Poqrik Navak / My little boat Հեղինակ․ Ռուբեն Հախվերդյան Artist: Ruben Hakhverdyan Պատրաստեց փոքրիկ տղան Մի ճերմակ, թղթե նավակ, Իջեցրեց նավակը նա Գետակի ալիքների վրա: Իմ փոքրիկ նավակ Իմ փոքրիկ նավակ Կհասնե՞ս արդյոք Ծովին կապուտակ: Իմ փոքրիկ, փոքրիկ նավակ Ո՞ւր ես դու, ո՞ւր ես լողում, Ո՞ւր են քեզ, ո՞ւր են տանում Գետի ալիքները խելագար: Իմ փոքրիկ նավակ Իմ փոքրիկ նավակ Կհասնե՞ս արդյոք Ծովին կապուտակ: Արեգակն անհետացավ, Ամպերի ետևն անցավ, Երկնքից անձրև թափվեց Ու փոքրիկ գետակը վարարեց: Իմ փոքրիկ նավակ, Իմ փոքրիկ նավակ, Դու հասա՞ր արդյոք Ծովին կապուտակ, Թե՞ ճանապարհին Խորտակեց քամին Եվ դու քնեցիր Գետի հատակին…

0/0


0/0

0/0

0/0