Ինչպես քչացնել տառապանքը և պատշաճորեն կրել քո խաչը

Аватар автора
Սեփական խաչը կրելը դժվար բան է: Շատ հաճախ այն տառապանք է: Ու այդ տառպանքը մեծ դիմացկունություն է պահանջում: Այսօր եկեք մտածենք այն մասին թէ արդյոք կա՞ հնար այդ տառապանքը քչացնելու նվազեցնելու համար: Մարդկանց մեծամասնությունը դժվար օրերին կամ տառապանքի ժամանակ բողոքում, տրտջնում կամ անիծում է: Սա լավ կամ ճիշտ վերաբերմունք չէ: Ի՞նչ է սովորեցնում սուրբ կյանքով ապրած Քրիստոսին հետևող մարդկանց փորձը: Եկեղեցու սուրբերը խոսում են տառապանքի ու նեղությունների նկատմամբ վերաբերմունքի 3 աստիճանների մասին: Ասում են, որ ինչքան քո վերաբերմունքն ավելի բարձր աստիճանի վրա է, անյքան քո տառապանքը քչանում է: Առաջին աստիճանն այն է, որ տառապանքի մեջ մարդը մի կերպ դիմանում է: Ասում է, «սա իմ խաչն է, ես այն կկրեմ»: Լուռ դիմանում է, աղոթում է, համբերում է: Սա ավելի լավ է, քան տրտնջալը, բողոքելն ու անիծելը: Բայց ավելի բարձր աստիճան կա: 2րդ աստիճանն այն է, որ տառպանքի ժամանակ, մարդը հիշում է իր մեղքերի ու սխալների մասին ու ասում «Տեր, ես իմ գործերի արժանի հատուցումն եմ ստանում»: Հիշու՞մ էք, Քրիստոսի հետ խաչված ավազակներից մեկն այսպես ասաց ու այդ խոսքերի համար դրախտի արժանացավ: Որովհետև մենք փրկվում ենք, ոչ թէ բարի գործերով, ալ սեփական մեղքերը տեսնելով ու դրանից ծնված խոնարհությամբ: Ուրեմն, դուք էլ, եթե կարող էք, տառապանքի ու դժվար օրերին, երբ ձեզանից մեծ համբերություն է պահանջվում, հիշեք ձեր սխալներն ու մեղքերը, մտածեք, որ մեղքեր էք գործել տարիներ առաջ, դրանց համար չէք զղջացել ու հատուցում չէք ստացել ու հիմա հասել է ժամը: Եվ ասեք, «Տեր, ես իմ գործերի արժանի հատուցումն եմ ստանում»: Այստեղ մարդը...

0/0


0/0

0/0

0/0

0/0