Ashugh Jivani (1846-1909) - Dzakhord orery (Armenian song)

Аватар автора
«Dzakhord orery» (Unlucky days) by ashugh Jivani (1846-1909). Sings Ruben Matevosyan Աշուղ Ջիվանիի (1846-1909) «Ձախորդ օրերը» երգն է՝ Ռուբեն Մաթևոսյանի կատարմամբ: 1879 թվականին արդեն ավարտված էր ռուս-թուրքական պատերազմը: Կարս նահանգն անցել էր ցարական Ռուսաստանի տիրապետության տակ: Անի քաղաքը տեսնելը այսուհետ հնարավոր էր դարձել: Այդ տարիներին ալեքսանդրապոլցիք սովորություն ունեին հյուրերին Անի տանել` զբոսանքի: Հերթական խնջույքի առիթն էր բանաստեղծ Ռափայել Պատկանյանի այցը Գյումրի: Հրավիրված էին քաղաքի մտավորական եւ հոգևոր այրերը, որոնց շարքում էր նաև աշուղ Ջիվանին: Միջնադարյան քաղաքի՝ դեռ կանգուն շինությունների հմայքը գերել էր բոլորին: Նրանք որոշում են գիշերել Անիում: Հաջորդ օրը սկսվում է խնջույքը` ի պատիվ բանաստեղծ Ռափայել Պատկանյանիի: Ջիվանին նրա խոսքերով երգեր է երգում և ճոխացնում խնջույքը: Բայց մասնակիցները խնդրում են Ջիվանիից մի նոր երգ երգել: Աշուղն առանձնանում է Սբ. Առաքելոց վանքի ավերակների մեջ, ի մի բերում հույզերն ու մտքերը, որոնք կամաց-կամաց բառ են դառնում, մեղեդի ստանում. «Ձախորդ օրերը ձմրան նման կու գան ու կ’երթան, Վհատելու չէ, վերջ կ’ունենան, կու գան ու կ’երթան»։ ․․․ Բոլորը հուզվում են, լսելով նոր երգը, հիանում. Պատկանյանը համբուրում է երգչի ճակատն ու ասում. – Դուն իմ «Թող փչէ քամին» նսեմացուցիր: Այդ երկու օրերի ականատեսներից էր նաև լուսանկարիչ Հովհաննէս Քյուրքչյանը: Նա քար առ քար լուսանկարում էր և արձանագրում Անիի փառահեղ անցյալի նշխարները: Նաև այդ օրը հավերժանում է Քյուրքչյանի ֆոտոխցիկի շնորհիվ: Երգի խոսքերը՝ Ձախորդ օրերը ձմռան նման կուգան ու կերթան...

0/0


0/0

0/0

0/0

0/0