Հնդկաստանի հայկական ժառանգությունը

Аватар автора
kodinfo_org
Հայ խաչակիրների ազատագրական շարժման առաջնորդ Արթուր Ասատրյանը ներկայացնում է հայերի անգնահատելի դերը Հնդկաստանի զարգացման գործում։ Հայ-հնդկական բարեկամական կապերն ունեն ավելի քան 2000 տարվա պատմություն։ Իսկ 16-րդ դարից սկսված Հնդկաստանում սկսել են ձևավորվել հայ համայնքները երկրի տարբեր քաղաքներում՝ Ագրայում, Կալկաթայում, Չինսուրում, Սեիդաբադում, Սուրաթում, Բոմբեյում, Մադրասում, Մալաբարում, Հայդարաբադում և այլուր։ Հայերը սկսել են զբաղեցնել առաջատար դիրքեր Հնդկաստանի տնտեսության մեջ։ Նրանց ջանքերը գնահատվել են երկրի ղեկավարության կողմից։ Հայերին ազատել են զանազան հարկերից, արտոնել ապրանքափոխանակություն կազմակերպել Մեծ մողոլների կայսրության հետ, իսկ երբ սկվել է Հնդկաստանի գաղութացումը եվրոպացիների կողմից, հայերը հնդիկների հետ մեկտեղ անցել են դիմադրության։ Հայ զինվորականներն ու զինագործները փայլուն սխրանքների օրինակներ են գրանցել այդ պայքարում։ Մշակութային ոլորտում Հնդկաստանը հայ ժողովրդի համար դարձել է դրախտավայր։ Բավական է նշել, որ հայ տպագիր մամուլը սկիզբ է առել հենց այստեղ՝ Մադրասում, որտեղ «Ազդարար»-ից բացի հրատարակվել են մոտ երկու տասնյակ հայերեն պարբերականներ, բազմաթիվ գիտական աշխատություններ, անգամ ապագա Հայաստանի սահմանադրությունը՝ «Որոգայթ փառացը»։ Հնդկահայերը նաև մեծ աշխատանք են տարել հայ ժողովրդի ազատագրական պայքարում։ Այստեղ մշակվել է այդ պայքարի գաղափարախոսությունը, իսկ հնդկահայ մեծահարուստները հովանավորել են հայ գործիչներին, կրթական-մշակութային հաստատություններին տարբեր երկրներում՝ Ռուսաստանից մինչև Մերձավոր Արևելք։ Այս ամենը Արթուր Ասատրյանը ներկայացնում...

0/0


0/0

0/0

0/0