Արթուր Ասատրյանը հանդիպել է անվանի հայ արվեստագետների հետ

Аватар автора
kodinfo_org
Հայ Խաչակիրների ազատագրական շարժման կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել Արթուր Ասատրյանի հանդիպումը հայ անվանի արվեստագետների հետ։ Այս հանդիպման համար Երեւանից Մոսկվա են ժամանել Հայաստանի վաստակավոր նկարիչ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի նկարիչների միջազգային ասոցիացիայի անդամ, Հայ կերպարվեստի հիմնադրամի պատվավոր նախագահ Խաչիկ Աբրահամյանը եւ Հայաստանի նկարիչների միության անդամ Գագիկ Խաչատրյանը, իսկ Սանկտ Պետերբուրգից նրանց է միացել ճանաչված նկարիչ Վանուշ Զաքարյանը։ Արվեստագետները շատ բարձր են գնահատում հայ արքաների դիմանկարների վերականգնմանն ուղղված Արթուր Ասատրյանի բազմամյա ջանքերը և վստահ են, որ այդ կտավներն անպայման հայ ժողովրդի հոգևոր ժառանգության մասն են կազմելու։ Հետևեք մեզ սոցցանցերում՝ : #արվեստագետներ

0/0


0/0

0/0

0/0