Երկու Բարեխոս / Erku Barexos 24.05.2026 Գոռ Մկրտչյան / Gor Mkrtchyan

Аватар автора
Երկու Բարեխոս Աստվածաշունչը մեզ ցույց է տալիս, որ հավատացյալի կյանքում գործում են երկու Բարեխոսներ՝ Տեր Հիսուս Քրիստոսը՝ երկնքում Հոր առաջ Սուրբ Հոգին՝ մեր ներսում և մեր միջոցով Սա երկնային և ներսային բարեխոսության հրաշալի համագործակցություն է։ 1. Հիսուս Քրիստոսը՝ մեր Բարեխոսը Հոր առաջ Հռովմայեցիս 8:34 «Քրիստոսը որ մեռաւ եւ աւելի՝ որ յարութիւն էլ առաւ եւ Աստուծոյ աջ կողմն է, որ մեզ համար բարեխօս էլ է»։ Տեր Հիսուսը միայն չմեռավ մեզ համար։ Նա՝ հարություն առավ, նստեց Հոր աջ կողմում, և հիմա էլ բարեխոսում է մեզ համար։ Սա նշանակում է՝ երբ սատանան մեղադրում է հավատացյալին, Հիսուսը կանգնում է որպես Արդար Փաստաբան։ 1 Հովհաննես 2:1 «Եթէ մէկը մեղանչէ, բարեխօս ունինք Հօր մօտ Յիսուս Քրիստոս արդարին»։ Հիսուսը ոչ միայն Փրկիչ է, այլ նաև Բարեխոս։ Նա Հոր առաջ ներկայացնում է ոչ թե մեր արդարությունը, այլ Իր արդարությունը։ Եբրայեցիս 7:25 «Միշտ կենդանի է որ նորանց համար բարեխօսութիւն անէ»։ Հիսուսի բարեխոսությունը անդադար է։ Նա երբեք չի դադարում միջնորդել Իր ժողովրդին։ 2. Ինչպե՞ս է Հիսուսը բարեխոսում ա) Խաչը բարեխոսում է Խաչը հավիտենական վկայություն է, որ մեղքի գինը վճարված է։ Խաչը ասում է․ պարտքը մարված է, դատապարտությունը վերցված է, ճանապարհը բացված է։ բ) Հիսուսի արյունը բարեխոսում է Հիսուսի արյունը պարզապես պատմություն չէ։ Այն այսօր էլ «խոսում է» հավատացյալի համար։ Երբ սատանան ասում է՝ «նա մեղավոր է», արյունը պատասխանում է՝ «նրա մեղքը մաքրված է»։ գ) Հիսուսի վերքերը բարեխոսում են Հիսուսի վերքերը հավիտենական հիշեցում են Իր զոհաբերության մասին։ Այդ վերքերը վկայում են՝ Նա...

0/0


0/0

0/0

0/0

0/0