"I LOVE" («Ես սիրում եմ...) by PROJECT LA

Аватар автора
Светские интриги
"I LOVE" PROJECT LA poems by Vahan Teryan music by Levon Arevshatyan Feat. Gor Sujyan Sona Shiroyan, Tehmine Arabachyan Arrangement by Khachik Sahakyan Producer and Director: Suren Sahakyan « Ես սիրում եմ» (“I Love”) PROJECT LA Կատարում են՝ Գոռ Սուջյանը, Սոնա Շիրոյանը և Թեհմինե Արաբաչյանը Խոսք. Վահան Տերյան Երժշտ. Լևոն Արևշատյան Գործիքավորում՝ Խաչիկ Սահակյան Պրոդյուսեր և ռեժիսոր՝ Սուրեն Սահակյան ________________________________ «Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Լուռ ու տխուր, Հեզ գունատվող աստղի նման։ Ես գնում եմ տրտում-մենակ, Անժամանակ Ծաղկից ընկած թերթի նման։ Ես սիրում եմ մեղավոր աչքերը խոր, Գիշերվա պես խորհրդավոր. Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, Որպես թովիչ իրիկնամուտ։ Դու գնում ես՝ չգիտեմ ուր, Սրտակտուր Լացդ պահած իմ հայացքից։ Ես գնում եմ լուռ անտրտում, Բայց իմ սրտում Ցավ է անվերջ, մահո՜ւ կսկիծ... Ես սիրում եմ մեղավոր աչքերը խոր, Գիշերվա պես խորհրդավոր. Քո մեղավոր, խորհրդավոր աչքերը մութ, Որպես թովիչ իրիկնամուտ։ Քո աչքերի անծայր ծովում մեղքն է դողում, Որպես գարնան մթնշաղում։ Քո աչքերում կա մի քնքուշ բախտի վերհուշ, Արբեցումի ոսկե մշուշ»: Վահան Տերյան

0/0


0/0

0/0

0/0