Gevorg Martirosyan - Yaylavor Yars

Аватар автора
Գևորգ Մարտիրոսյան / Gevorg Martirosyan
Կատարող` Գևորգ Մարտիրոսյան Դասախոս` Էդվարդ Բեգլարյան Խոսքերը և երաժշտությունը` Գուսան Հավասու Համադրումը` Արթուր Հարությունյանի Պաստառը` Էրիկ Մեսրոպյանի Բառերը. Սարի ճամփով ալ ու ալվան Յայլավորը շարվե-շարան, Շտապում են պար բռնելու Ծաղկած լանջին բարձր լեռան: Պար եկող, քո պարին մեռնեմ, Քո սիրած զով սարին մեռնեմ, Կաթնաղբյուրի ճերմակ ջրով Հովացած ջիգյարիդ մեռնեմ: Հագել են ալ գարնան տարազ, Բարձրանում են վեր նազենազ, Իրիկնադեմ երգ ասելով, Տուն կդառնան խիստ վազեվազ, Շտապով ընթացող յարս, Երեսին քրտնի ցող յարս, Գիշերվա լուսինն չիմանա Արևով գնացող յարս: Յայլավորը թեթև կգա, Իմ յարը հևիհև կգա, Հայաստանի սեգ սարերեն, Կաթը ձեռքին ներքև կգա: Տուն արի, թառլանիդ ղուրբան, Հավասին ջեյրանիդ ղուրբան, Յարի համար սեր է քաշել, Սարի կթվոր, ջանիդ ղուրբան:

0/0


0/0

0/0

0/0