Gevorg Martirosyan - Karabakhi garun

Аватар автора
Գևորգ Մարտիրոսյան / Gevorg Martirosyan
Կատարող` Գևորգ Մարտիրոսյան Դասախոս` Էդվարդ Բեգլարյան Խոսքերը և երաժշտությունը՝ Գուսան Աշոտի Համադրումը` Guro & Mels Պաստառը` Հարութ Այնտապյանի Լեռների գագաթին հարատև մնում է գարունդ, Ղարաբաղ: Հազարան երամդ ոսկեթև երգում է գարունդ, Ղարաբաղ: Եղնիկիդ աչքերը ջրերին, Քո սերն է միշտ պատմում աշխարհին, Ա~խ, սիրուն եղնիկս, վիրավոր-վիրավոր, Ա~խ, սիրտը հույզի ծով, սիրավոր-սիրավոր: Քո Սյունյաց սարերն են թիկունքդ, լուսինն ու աստղերն են աչկունքդ, Աստղունքին բույր կտան ծաղկունքդ, վառվում է գարունդ, Ղարաբաղ: Եղնիկիդ աչքերը ջրերին, Քո սերն է միշտ պատմում աշխարհին, Ա~խ, սիրուն եղնիկս մոլոր է, մոլոր է, Թախիծ կա աչքերում, խռով է, խռով է: Երկնահաս լեռներից ուժ առած, պապական օջախ ես` լույս վառած, Աշոտն էլ քո սիրով հմայված, երգում է գարունդ ,Ղարաբաղ: Եղնիկիդ աչքերը ջրերին, Քո սերն է միշտ պատմում աշխարհին, Ա~խ, սիրուն եղնիկս մի՛ գնա, մի՛ գնա, Ա~խ, դրախտ օրրանդ մի՛ թողնի, մի՛ գնա:

0/0


0/0

0/0

0/0