Zepyuri nman~Գուսան Շահեն/piano cover Vard Grig

Զեփյուռ կդառնամ Խոսք: Շահեն / Գուսան (Շահեն Եղիազարի Սարգսյան) Երաժշտություն: Շահեն / Գուսան (Շահեն Եղիազարի Սարգսյան) Զեփյուռ կդառնամ, մեղմիկ, աննման, Սարերից կիջնեմ նստեմ քո դռան, Սիրուցդ վառված ասպետի նման, Թուրս կդնեմ քո այգու դռան: Ու քեզ կհսկեմ գիշեր ու ցերեկ, Մենակ թե, յար ջան, շուտ-շուտ այգին եկ, Որ նայեմ ես քեզ, կարոտս առնեմ, Սիրուցդ հարբած, մեռնեմ քո դռան: Գարուն կդառնամ մտնեմ քո այգին, Բլբուլի նման փարվեմ քո վարդին, Քո Շահենն եմ, յար, հազար խաղերով, Եկել եմ դուռդ մատաղ քո կյանքին: Էլի կհսկեմ գիշեր ու ցերեկ, Մենակ թե, յար ջան, շուտ-շուտ այգին եկ, Որ նայեմ ես քեզ, կարոտս առնեմ, Սիրուցդ հարբած, մեռնեմ քո դռան:

0/0


0/0

0/0

0/0