Bari hayrik/Բարի հայրիկ~Գուսան Աշոտ/piano cover Vard Grig

Аватар автора
Discovering the Hidden Gems of Celeb Culture
Հայրիկ Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան) Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան) Օջախդ շեն, այգիդ՝ ընդմիշտ դալար է, Ով այգեպան, իմաստուն իմ հայրիկ, Մայր Արազի նման սերդ վարար է, Իմ աչքի լույս, իմ սրտիս սյուն, իմ հայրիկ: Բարի հայրիկ, խրատներդ լսել եմ, Սրտիս բոլոր մուրազներին հասել եմ: Միշտ ծաղկում են գցած այգուդ ծառերը, Գարնան երգով կարկաչում են ջրերը, Կանաչել են, կանաչ հագել քարերը, Հոգիս մատաղ քո սուրբ հոգուն, իմ հայրիկ: Բարի հայրիկ, խրատներդ լսել եմ, Սրտիս բոլոր մուրազներին հասել եմ: Գուսան Աշոտ, հայրը փառք է օջախի, Հույսը, լույսը բարի կամքն է օջախի, Նվիրական վառ կրակն է օջախի, Լույս ես տալիս սրտիս անքուն, իմ հայրիկ: Բարի հայրիկ, խրատներդ լսել եմ, Սրտիս բոլոր մուրազներին հասել եմ:

0/0


0/0

0/0

0/0