ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԹԱՏՐՈՆ "ՓԱՐԻԶՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒ&#1337

Аватар автора
Ереванская "Академическая" старшая школа
Հոկտեմբերի 23-ին Երևանի "ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ" ավագ դպրոցի աշակերտները և ուսուցիչները այցելեցին Երևանի Հ.Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն,դիտելու գեղարվեստական ղեկավար ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Խանդիկյանի բեմադրած Պերճ Զեյթունցյանի "ՓԱՐԻԶՅԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ" ներկայացումը: 1981 թվականի սեպտեմբերի 24-ին, Փարիզում, 20-24 տարեկան չորս հայ երիտասարդներ գրոհում են Հոսման պողոտայի վրա գտնվող թուրքական հյուպատոսարանն ու գրավելով, մոտ վաթսուն հոգու պատանդ են վերցնում: Սկսվում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) «Եղիա Քեշիշյա» մարտախմբի «Վան» գործողությունը: Փոխհրաձգության ժամանակ հյուպատոսարանի թուրք հսկիչ-պահապանը սպանվում է, երկու հայ գրոհային` Վազգեն Սիսլյանն ու Հակոբ Ջուլֆայանը վիրավորվում, հիվանդանոց են տեղափոխվում: Սակայն նրանց մարտընկերներ` Գեւորգ Գյուզելյանն ու Արամ Բասմաջյանը պաշարումը շարունակում են եւ երկար բանակցություններից հետո համաձայնվում են պատանդներին բաց թողնել միայն պայմանով, որ իրենց նկատմամբ քաղաքական դատ տեղի ունենա»: «Վան» գործողությանը մասնակցել են Գեւորգ Գյուզելյանը,Արամ Բասմաջյանը,Վազգեն Սիսլյանը, Հակոբ Ջուլֆայանը: Ներկայացման օրը այդ չորս հերոս տղաներից երկուսը՝ Հակոբ Ջուլֆայանը և Վազգեն Սիսլյանը հրավիրված էին թատրոն: Ներկայացման ավարտին նրանք բեմում էին և հենց այստեղ բեմ բարձրացավ նրանց մարտական ընկերը "ԱՐԱՄՈ" զարախմբավորման հրամանատար լեգենդար Արամոն,որը պատվոգիր և հուշամեդալ հանձնեց Վազգեն Սիսլյանին: Նկարահանումները և մոնտաժը՝ Կարեն Քոչարյանի:

0/0


0/0

0/0

0/0