Հիմա չգիտեմ (Ե.Չարենց,Ա.Հարությունյան)

Аватар автора
Алый
Հիմա չգիտեմ (Ե.Չարենց) (երաժշտությունը և լրացուցիչ քառյակը - Ալեքսանդր Հարությունյան) Հիմա չգիտեմ թե այդ դու էիր թե ես, ու թե ով ում շուրթերն համբուրեց, երբ միևնույն էր թե ով ում էր սիրում, ու թե մեղեդին սիրո այդ ով երգեց ... - Հիմա չգիտեմ, մոռացել եմ ես Ճամփաները քո: Մշուշ ու թախիծ: Մոռացել եմ ես, մոռացել է քեզ Օրերի միգում կուրացած հոգիս: Անցնում են, հոսում օրերը անծայր: Ճամփորդների պես գնում են հեռու: Հիշում եմ միայն, որ մի օր անցար Օրերիս նման — ու ետ չես գալու: Եվ գուցե մի օր, մի վերջին գիշեր, Երբ վերջին միգում աչքերս մարին — Արթնանա հանկարծ անիմաստ մի սեր Ու աստղը ժպտա մոխրացած քարին...

0/0


0/0

0/0

0/0