Andranik pasha/Անդրանիկ փաշա/Շրջիր հայկական զորքերի առաջ

Аватар автора
Погружение в мир знаменитостей через их истории
ԱՆԴՐԱՆԻԿԻՆ Անտարբեր մի եղիր հայ ազգի համար, Վեր կաց գերեզմանից Անդրանիկ փաշա, Շրջիր հայկական զորքերի առաջ, Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա: Մատաղ լինեմ քո քաջ ձիու սմբակին, Որ նա հոգեառներ թուրքին ու քուրդին, Հաղթական բազուկն շարժիր վերստին, Վեր կաց գերեզմանից Անդրանիկ փաշա: Պիտի հարություն առնես դու նորից Ճերմակ նժույգով իջնես լեռներից Անունդ թող թնդա Արարատ լեռից, Վեր կաց գերեզմանից Անդրանիկ փաշա: Չեմ կարող հաշտվել այն վճռի հետ, Որ այլոց պիտ մնան Մուշն ու Մուրադ գետ, Հայերի զորավար, քաջ սպարապետ, Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա: Լսիր Հայրիկ երգչի աղերսաբանը, Հարություն առ, պատռիր քո սուրբ դամբանը, Քեզ է սպասում Հին Հայաստանը, Վեր կաց գերեզմանից, Անդրանիկ փաշա:

0/0


0/0

0/0

0/0