Առավոտյան ժամերգություն Սուրբ Սարգսի տոնին։ Утренняя богослужение Армянский церковь Святой Саргис.

Аватар автора
Молитвы за Быстрое Преодоление Студенческих Трудностей
Խորհրդակատար` Տեր Եսայի քահանա Արթենյան և դպրաց դաս։ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցում ժամերգություններից երկրորդը Առավոտյան ժամերգությունն է: Այն կատարվում է առավոտյան, «Ի դէմս Որդւոյն Աստուծոյ» և ամենօրյա է: Ինչպես մյուս ժամերգությունները, Առավոտյանը նույնպես սկսվում է Տերունական աղոթքով: Այնուհետև անմիջապես հետևում է այս ժամերգության կորիզը. «Լցաք առաւոտու ողորմութեամբ քով, ցնծացաք և ուրախ եղաք զամենայն աւուրս կենաց մերոց», որին էլ հաջորդում է սաղմոսի մյուս հատվածը սարկավագի կողմից ասված. «Ուրախ եղաք փոխանակ աւուրցն՝ յորս խոնարհ արարեր զմեզ եւ ամացն՝ յորս տեսաք զչարչարանս: Հայեա, Տէր, ի ծառայս քո եւ ի գործս ձեռաց քոց, և առաջնորդեա որդւոց նոցա, եղիցի լոյս Տեառն Աստուծոյ ի վերայ մեր: Զգործս ձեռաց մերոց ուղիղ արա ի մեզ, Տէր, և զգործս ձեռաց մերոց յաջողեա մեզ» (Սաղմոս 89:14-17): Ժամօրհնողն ասում է. «Փառք Հօր»-ը, իսկ սարկավագը՝ «Այժմ եւ միշտ…Եւ ևս խաղաղութեան զՏէր աղաչեսցուք…»-ը, իսկ հետո ժամօրհնողն՝ «Օրհնութիւն եւ փառք Հօր…»-ը: Առավոտյան ժամերգությունը Քրիստոսի հարության և փրկագործության խորհուրդն ունի, որովհետև այդ ժամին Նա երևաց յուղաբեր կանանց և լցրեց նրանց խնդությամբ: Ուստի և մենք, առավոտյան աղոթքի սկզբում, ի նշան ուրախության ենք ասում սաղմոս 89-րդ գլխի 14-17 համարները: Սաղմոսին հաջորդում է «Երից մանկանց» Օրհնությունը (Դանիել 3:26-86), որը սկսում է «Օրհնեալ ես Տէր Աստուած հարցն մերոց»-ով: Երեք մանուկների երգը կամ Հարց (Հարց նշանակում է հայրերի) կոչված շարականը արտահայտում է օրվա խորհուրդը: Ինչպես մանուկները Նաբուգոդոնոսոր արքայի պատկերին չերկրպագելու համար նետվեցին կրակի...

0/0


0/0

0/0

0/0