ՍԱՍՈԻՆ ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ SASUN WESTERN ARMENIA САСУН ЗАПАДНАЯ АРМЕНИЯ

Аватар автора
Бабушкины рецепты: вкусно и уютно
Սասուն, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Գենջի գավառում։ Նախկինում եղել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգի տասներորդ գավառը։ Հնագույն կենտրոնն էր Սանասուն բերդը։ Ըստ «Աշխարհացոյց»-ի՝ Սասունը հյուսիս-արևմուտքում սահմանակից էր Չորրորդ Հայքի Հաշտյանք, հյուսիս-արևելքում՝ Տուրուբերանի Տարոն, Ասպակունյաց ձոր, Խայթ (Խութ), արևելքում և հարավում՝ Աղձնիքի Սալնո ձոր, Դզեխ, Աղձն, Նփրկերա գավառներին։ Հետագա դարերում բուն Սասունի և հարակից գավառները տնտեսական և քաղաքական առումով կազմել են մի ամբողջություն՝ ստանալով Սասուն ընդհանրական անվանումը։Սասունը լեռնային երկրամաս է Հայկական Տավրոս լեռնաշղթայի համակարգում։ Սասունի տարածքը հիմնականում կազմում են Սիմի հարավային լեռնաբազուկները՝ Սասնո և Սալնա լեռները։ Հայտնի են Սիմսար (2689), Անդոքասար (2830), Ծովասար, Մարութասար (Մարաթուկ, 2967 մ) և այլ լեռնագագաթները։ Սասունով են հոսում Տիգրիսի վտակներ Քաղիրթը՝ Կողբա ձոր, Ասպական-Տալվորիկ, Շատախ-Սուսանա, Գելիեգուզան, Սասնո ջուր, Կապասգետ, Կուսգետ վտակներով և Սալնո ջուրը՝ Քեպերցու, Մցու, Բոկնոտու, Երախու վտակներով։ Հաղորդակցական կարևոր նշանակություն ունեն Օլորի (Աղոր) և Բաղեշի (Զորապահակ) լեռնանցքները,Սասունի կլիման, ընդհանուր առմամբ զովասուն ու առողջարար է։ Ունի խիստ ու ցրտաշունչ ձմեռ՝ առատ ձյան շերտով և բքով։ Ձմեռը տևում է մինչև 7 ամիս,Սասունի տարածքը հաջորդաբար մտել է Ուրարտուի (մ․թ․ա․ IX—VI դդ․), Երվանդունիների (մ․թ․ա․ VI—III դդ․), Արտաշեսյանների (մ․թ․ա․ II—մ․թ․ I դդ․). հայ Արշակունիների (I—V դդ․) թագավորությունների մեջ։ Արշակունիների թագավորության անկումից (428) հետո Սասունն իր բնական...

0/0


0/0

0/0

0/0