Վե՛ր կաց, Ժողովո՛ւրդ

Аватар автора
НейроХаХит
#технотворчество Автор стихов - Дериан Автор идеи и визуализации - Дериан Автор проекта - НейоХаХит 🎵 Этот трек и клип созданы с помощью ИИ на основе авторских текстов. ➡️ Подписывайтесь на НейроХаХит, чтобы не пропустить следующее музыкальное безумие! 🤖🎶 СТИХИ Ցավից հոգնած իմ ժողովուրդ, Լավ ապրելու տենչով լցված, Հարյուր անգամ հավատացած, հազար անգամ հիասթափված իմ ժողովուրդ, Հուշերով պատմական քնած էս դարձյալ, Քո երազներով տարված էս դարձյալ։ Ճամփեքիդ վրա քարեր անհամար, Բայց դու նույն քարին դեմ առար դարձյալ։ Ա՜խ, միամիտ իմ ժողովուրդ, Քո հերոսից երես թեքած, Ուրացողին վեր բարձրացրած, Սխալներից ուժեղացող, Բայց այդ ուժից չհագեցող իմ ժողովուրդ։ Հուշերով պատմական քնած էս դարձյալ, Քո երազներով տարված էս դարձյալ։ Ճամփեքիդ վրա քարեր անհամար, Բայց դու նույն քարին դեմ առար դարձյալ։ Կեղծ մարգարեներ դու շատ էս տեսել, Մեջքից հարվածներ շատ էս ստացել Լոկ այն պատճառով, Որ հաճախ ինքդ էս թշնամու առաջ մեջքդ մերկացրել։ Իմ հին ժողովուրդ, բարի ժողովուրդ Հուշերով պատմական քնած էս դարձյալ, Քո երազներով տարված էս դարձյալ։ Ճամփեքիդ վրա քարեր անհամար, Բայց դու նույն քարին դեմ առար դարձյալ։ Ուղղի՜ր ոտքերդ, վեր հառնիր դարձյալ, Հայացքդ գցիր ծեր Արարատին, Նա էլ հոգնել է իր ճակատագրից, Բայց տե՜ս, կանգնած է նույն պատվանդանին, Մեջքով, ինչպես դու, դեպի թշնամին, Հայացքով դեպի անբախտ պատանին, Որին գրկել է բազկով հաղթանդամ, Փորձելով քնից արթնացնել դարձյալ։ Վեր կաց, ժողովո՜ւրդ, պահն է պատմական, Անշունչ երազից արթնացի՜ր դարձյալ, Մերկ մեջքդ փակիր, պատրաստվիր դարձյալ, Քո վերջին...

0/0


0/0

0/0

0/0