Սմբուկի խավիար | Баклажанная икра | Eggplant Caviar

Аватар автора
Enigmatic Flavors
🇦🇲 Ողջույն, սիրելի հետևորդներ: Այսօր պատրաստելու ենք խավիար: Պատրաստելու համար ես օգտագործել եմ 10 կգ սմբուկ, 4կգ պղպեղ, 3 կգ սոխ, 3փունջ մաղադանոս, 1կգ տոմատի մածուկ և 1լիտր արևածաղկի ձեթ: Անպայման աղի հետ միասին ավելացնում ենք մի փոքր շաքարավազ համերի ներդաշնակության համար: Նախ պատրաստում ենք աղաջուր: Երկու լիտր ջրին ավելացնում ենք երկու ճաշի գդալ աղ: Լավ խառնելուց հետո լցնում ենք կտրատած սմբուկի վրա, որպեսզի տապակելիս ձեթ քիչ օգտագործվի: Հերթով տապակում ենք սմբուկը, սոխը եվ պղպեղը, մինչև մի փոքր կարմրեն, այնուհետև անցկացնում մսաղացով: Այժմ պատրաստենք տոմատաջուրը: Մեկ լիտր տոմատի մածուկին ավելացնում ենք երկու լիտր ջուր եվ աղ ըստ ճաշակի: Ստացված խառնուրդին ավելացնում ենք աղացած բանջարեղենը և խառնում այնքան, որ ստացվի համասեռ զանգված: Մեկ ժամ եռացնում ենք մարմանդ կրակի վրա, ապա ավելացնում մաղադանոսը եվ եռացնում եվս քսան րոպե: Տաք վիճակում լցնում ենք տարաները եվ փակում: Համոզված եմ որ ամեն տարի առաջինը հենց խավիարն եք պատրաստելու, որովհետև շաաատ համով է ստացվում: Այսօրվա համար այսքանը, սիրով կսպասեմ ձեր արձագանքներին մեկնաբանություններում: 🇷🇺 Здравствуйте, дорогие подписчики! Сегодня мы будем готовить икру. Для приготовления я использовала 10 кг баклажанов, 4 кг перца, 3 кг лука, 3 пучка петрушки, 1 кг томатной пасты и 1 литр подсолнечного масла. Обязательно вместе с солью к икре добавляем ложечку сахара для баланса вкусов. Сначала готовим соленую воду: к двум литрам воды добавляем две столовые ложки соли. Хорошо перемешав, заливаем нарезанные баклажаны, чтобы при жарке...

0/0


0/0

0/0

0/0