Դոմինգոն մեր հայրենակցուհուն է հանձնել համաշխարհային մրցույթի գլխավոր մրցանակները

Аватар автора
Asekose TV
Հոկտեմբերի 30-ին Լատվիայի Ազգային թատրոնում ավարտվել է Պլասիդո Դոմինգոյի հովանու ներքո անցկացվող Operalia 2022 համաշխարհային մրցույթը, որին մասնակցել են բազմաթիվ տաղանդավոր երիտասարդ երգիչներ աշխարհի տասնյակ երկրներից։ Հայաստանը ներկայացնող սքանչելի սոպրանո Ջուլիանա Գրիգորյանը նվաճել է ոչ միայն Առաջին մրցանակը, այլեւ Ռոլեքս ընկերության կողմից տրվող Հանդիսատեսի մրցանակը՝ Rolex Prize of the Audience։ Մրցանակները հանձնել է անձամբ Պլասիդո Դոմինգոն։

0/0


0/0

0/0

0/0