ՓԱԽԻ՛Ր ՓԱԽԻ՛Ր

Аватар автора
Daniel Araqelyan
ՓԱԽԻ՛Ր ՓԱԽԻ՛Ր Լռիր, կամ ասա մի բան, որ արժի ավելին քան լռությունը: Պյութագորաս Ամենամեծ կույրը նա է, ով չի ուզում տեսնել: Ջոնաթան Սվիֆթ ՏԱ՛Զ ԱՐԱ Հեղինակի ԽՈՍՔԸ. ՀԵՂԻՆԱԿԻ ԽՈՍՔԸ — « Տազ արա’ ». Այս բառը ղարաբաղյան բարբառով կոչվում է « Ձայնդ կտրի’ր…» : Քսանհինգ տարի է, ժողովրդին ու անգամ ազգին` պարտադրում են լռել: Ձայնի ազատություն տվեցին, սակայն հիշեցրեցին, որ պետք է « Տազ » անել, քանի որ, եթե խոսքը վերաբերում է իշխանավորներին, նրանց անցյալին ու անգամ նրանց բարեկամներին ու հարազատներին, այդ դեպքում պետք է « Տազ » անել: Իշխանավորները` դրանք հասարակ մարդիկ չեն, այլ « աստվածային էակներ », ու նրանց վերաբերվող թեման` վտանգավոր է ու անհանդուրժելի, քանի որ նրանք առաջարկում են « Տազ » անել, իրենց ասելով` լեզուդ կարող է չարիք դառնալ ոչ միայն քեզ համար, այլև քո ընտանիքի, զավակների ու անգամ հարազատներիդ համար: Շահագործող իշխանավորները պարտադրեցին ողջ ազգին « Տազ » անել, « Տազ » են անում անգամ արտրեկրում ու սփյուռքում, քանի որ արտասահմանում « հայկական համայնք » կոչված խնամի-բարեկամ կառույցը նորից աշխատում է փնթի, շահագործողների համար: « Տազ » արեցինք` ծախելով մեր պատիվն ու նամուսը, ծախեցինք պետությունը և անգամ պատմական հաղթանակներն ու ազգային հերոսներին: Լռեցինք քսանհինգ երկար տարիներ, ավելի ճիշտ « Տազ » արեցինք, քանի որ լռելն այս տարբերակում տեղին չէ: « Տազ » արեցինք, ու ազգադավները ելան ոտքի, « Տազ » արեցինք, երբ տեսանք Շահումյանի ու Արծվաշենի դավաճանությունը, « Տազ » արեցինք, երբ ոճրագործները գնդակահարեցին Արթուր Մկրտչյանին, Մոնթեին ու ազգի նվիրյալ...

0/0


0/0

0/0

0/0