BEAUTIFUL STEPANAKERT ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ЦВЕТУЩИЙ СТЕПАНАКЕРТ

Аватар автора
Танцы Стремления
Арца́х (арм. Արցախ) (Малый Сюник, Глубинная Армени], Орхистена античных авторов) — историческая область в Закавказье, 9-я провинция Великой Армении,Степанакерт столица Арцаха!Որպես բնակավայր ձևավորվել է 19-րդ դարի սկզբին՝ Վարարակն գյուղի տեղում, որը գտնվում է քաղաքի ներկայիս տարածքում։ Ստեփանակերտը գտնվում է Արցախյան լեռնաշղթայի արևելյան լանջին` Կարկառ գետի վտակ Վարարակնի ձախ ափին, 850 մետր բարձրության վրա։ Ստեփանակերտի նախագծային և կառուցման առաջին պլանը մշակել է Ալեքսանդր Թամանյանը (1926 թվական), երկրորդը՝ Ն. Սլոբոտյանիկը (1938 թվական), երրորդը՝ Բ. Դադաշյանը (1968 թվական)։ Բայց բոլոր այդ նախագծերում պահպանվել է Թամանյանի նախագծած կառուցվածքը.Ստեփանակերտը Արցախի խոշոր քաղաքն է և մայրաքաղաքը։ Ունի 56,6 հազար բնակիչ (2017 թվական)[2]։ Որպես քաղաքատիպ բնակավայր հայտնի է 1847 թվականից։ Իսկ մինչև այդ հին հայկական բնակավայր էր՝ Վարարակն անվամբ, որն ունի ավելի քան երկուհազարամյա պատմություն։ Հենց այս գյուղում 1840-ական թվականներին ստեղծվել է ռուսական բանակի զորակայան՝ ռազմական, վարչական, բնակելի շինություններով, որոնք էլ հիմք են հանդիսացել այժմյան քաղաքի ձևավորման համար։ Արցախում խորհրդային կարգեր հաստատվելուց և երկրամասը ինքնավար մարզ հռչակվելուց հետո` 1923 թվականին, 26 կոմիսարների առաջնորդ, Բաքվի կոմունայի ղեկավար Ստեփան Շահումյանի հիշատակը հավերժացնելու համար այս բնակավայրը վերանվում է Ստեփանակերտ։ Այսինքն Ստեփանակերտը պաշտոնական ձևով քաղաքի կարգավիճակ ունի 1923 թվականից։ Մինչև 1978 թվականը Ստեփանակերտը մարզային վարչական կենտրոն լինելուց բացի, նաև համանուն շրջանի կենտրոն էր։...

0/0


0/0

0/0

0/0