Գառնիկ Սարգսյան֊Թաթուլ Կրպեյան •Հիշատակին° Karnig Sarkissian֊In Tatul Krpeyan memory🎖

Аватар автора
Знаменитости под светом луны
Մայրամուտ իջավ, պատեց սար ու ձոր, Սակայն չդադարեց կռիվն ահավոր, Բացվեց արշալույս` անհույս սգալով, ընկավ հայդուկի փառքով: Մի ասուպ սահեց, անցավ երկնակամարով, Հավքերն եկան, անցան լուռ արտասվելով, Ավաղ, Թաթուլն էր ընկել կռվում քաջարի, Մի լուր տարեք հավքեր, մորը հայդուկի: Էրգրի սուրբ կարոտով կամավոր դարձար, Վասն հայրենյաց դու նահատակվեցար, Ավաղ, վերքերիտ համար չեղավ դեղ, դարման, Թող լույս իջնի շիրիմիդ, Կրպեյան: Դաշնակցության մարտիկ ազգի քաջ զինվոր, Մահվան լուրտ գուժեց սրտեր բյուրավոր, Ձեր թափած արյան կանչը թող ապրի հավերժ, Ամեն հայի սրտում թող ծնի վրեժ: Խոսք եւ երաժշտություն Աշուղ Գեւորգի #Կենսագրություն Թաթուլ Ժորժիկի Կրպեյան (ապրիլի 21, 1965, Թաթուլ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 30, 1991, Գետաշեն, Գոյգյոլի շրջան, ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախյան պատերազմի մասնակից, ՀՀ ազգային հերոս։ Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը, եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարը։ 1990 թվականին ընդունվել է ՀՅԴ կուսակցության շարքերը։ Կրպեյանը եղել է Արցախյան շարժման երիտասարդական թևի սիրված առաջնորդներից, զանգվածային երթերի ու հանրահավաքների, նստացույցերի ու դասադուլների կազմակերպիչներից և ուսանողության շրջանում քարոզչություն իրականացնող առաջամարտիկներից մեկը։ 1990 թվականի սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատթարանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն...

0/0


0/0

0/0

0/0