Ashugh Sheram (1857-1938) - Sev ampere (Armenian folk song)

Аватар автора
Звездные знакомства
Աշուղ Շերամի (1857-1938) «Ավերումն Հայաստանի» («Սև ամպերը») երգն է՝ Տալիսկա Հովհաննիսյանի կատարմամբ: Երգի խոսքերը՝ Սև ամպերը հայոց երկինք պատեցին, Պայծառ արևն ու լուսինը ծածկեցին, Աստղերն ընկան երկնից երկիր, չքացան, Նստել անտեր՝ արյուն կուլա Հայաստան: Կայծակ խփեց՝ այրեց սրբավայրերը, Հայապատկան գեղատեսիլ դաշտերը, Արծաթափայլ գետերն ամեն սևացան, Նստել անտեր՝ արյուն կուլա Հայաստան: Օվկիանոսն էլ ալեկոծված, կատաղի, Կլանում է, խղճուկ հայը ո՞ւր փախչի. Ո՛չ լույս մնաց, ո՛չ ապաստան, ո՛չ պաշտպան, Նստել անտեր՝ արյուն կուլա Հայաստան: Էլ մենք արդյոք ինչո՞ւ կասենք՝ հայրենիք, Որ ամեն ժամ թշնամյաց դեմ չկռվինք․․․ Պետք է կռվել, կամ չքանալ հավիտյան, Կամ ազատել գերությունից Հայաստան: 1903

0/0


0/0

0/0

0/0