Hisusi siruc - Zaza

Аватар автора
Zaza
1. Հիսուսի սիրուց ես չեմ բաժանվի, Թեև հալածանք ու սուր սպառնան, Նեղություն, տառապանք սիրով կկրեմ, Որ սուրբ հավատքս կենդանի պահեմ: Հավատքս չեմ մոռանա, Տիրոջս չեմ ուրանա, Խաչն ուսիս կգնամ, Մինչ Հիսուսին միանամ: 2. Բանտերում խավար թեև շղթայվեմ, Վերքերով լեցուն մարմնով խոցվեմ, Կգրեմ, ով Տեր, արյունովս թափված, Քեզ չեմ մոռանա, Տեր իմ Աստված: 3. Ոչ կյանք, ոչ մահ, ոչ զորություններ, Ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ Եվ ոչ բարձրություն, ոչ խորություններ Ինձ չեն բաժանի Քեզանից, իմ Տեր: 4. Մինչև իմ արյան վերջին կաթիլներ Քեզ հավատարիմ կդավանեմ, Տեր, Մինչ մարի կյանքս, շունչս վերջանա, Սիրելի՛ Հիսուս, Քեզ չեմ մոռանա:

0/0


0/0

0/0

0/0