ՓԻԹԻ

Аватар автора
Готовим вместе с Татьяной
Բաղադրությունը՝ ոչխարի միս – 600 գ, սիսեռ – 2 բաժակ, յուղ – 2 ճ. գդ., սոխ – 1-2 գլուխ, կարտոֆիլ – 5-6 հատ, սալորի չիր – մի քանի հատ զաֆրան – թեյի գդալի ծայրով, տոմատի մածուկ – 2 ճ.գդ, աղ, պղպեղ Պատրաստման եղանակը՝ Սիսեռը նախապես թրջել, ապա աղաջրում եփել մի քանի ժամ: Եփելուց հետո սիսեռը մաքրել թաղանթից: Ոչխարի միսը լավ եփել, եփելուց հետո ոսկորները հեռացնել: Սոխը մանրացնել, յուղով սոխեռած անել, ավելացնել տոմատի մածուկը: Ապա սոխեռածի վրա լցնել մսաջուրը, միսը և խաշած սիսեռը: Երբ ապուրը եռա, ավելացնել մաքրած և կտրատած կարտոֆիլը: Փիթին համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով: Երբ կարտոֆիլը կիսաեփ լինի, ապուրի մեջ գցել սալորի մի քանի չիր: Գույնի համար կարելի է ավելացնել զաֆրանի թուրմ: Մի փոքր զաֆրանի վրա կես բաժակ եռջուր լցնել, թրմել, ապա քամել և ջուրը լցնել ապուրի մեջ: Ավանդաբար փիթին եփվել է կավե կճուճիկների մեջ թոնրում կամ փռի մեջ: Տնային պայմաններում այն կարելի է եփել գազօջախի մեջ: Ավելացնել չոր կամ թարմ կանաչի: Երբ բոլոր բաղադրիչներն արդեն ավելացվել են, փիթին շարունակում են եփել մարմանդ կրակի վրա, մինչև սիսեռն ու կարտոֆիլը դառնան փխրուն, իսկ ապուրը թանձր: Մատուցել հենց այն կճուճով, որի մեջ եփվել է:

0/0


0/0

0/0

0/0