Ալեք Մանուկյան․ հայրենասիրություն՝ ապացուցված բազմաբեղուն գործերով

Аватар автора
kodinfo_org
Հայ խաչակիրների ազատագրական շարժման առաջնորդ Արթուր Ասատրյանն այս թողարկման մեջ ներկայացնում է հայ մեծ բարերար Ալեք Մանուկյանին։ Նա այնպիսի անհատ է, ով հասել է հսկայական հաջողությունների բացառապես սեփական խելքի, տաղանդի ու աշխատասիրության շնորհիվ։ Իր կյանքի ողջ ընթացքում Ալեք Մանուկյանն անձնապես մասնակցել է ազգային խնդիրների լուծմանը։ Երբ ուսանող էր Ամերիկայի Միացյալ Նահանգներում, հայերեն էր դասավանդում, իսկ երբ դառնում է հաջողակ գործարար, այնպես է անում, որ իր եկամուտների մի մասը հարատև ծառայեն հայ ժողովրդի շահերին։ «Ինձ համար անձնական հաջողությունը կամ բարեկեցությունը կդառնան թույն, եթե ազգս դրանից ոչինչ չստանա»,- այս գաղափարախոսությամբ է առաջնորդվել Ալեք Մանուկյանը։ Արթուր Ասատրյանը հակադրում է մեր ազգանվեր հայրենակցի հսկայածավալ գործունեութունն այն մարդկանց վարքին, ովքեր հանուն սեփական բարեկեցության պատրաստ են զոհաբերել ազգային շահերը։ Նա կոչ է անում այնպես ապրել, որ Ալեք Մանուկյանն ու նրա նման շատ ազգային բարերարներ դառնան մեզ համար ուղենիշ։ Ինչպես միշտ Արթուր Ասատրյանը հանդես է գալիս իր տված փաստերի խորը, բայց միևնույն ժամանակ պարզ ու բոլորին հասկանալի եզրակացություններով։ Նա հնչեցնում է շատերի համար դաժան, բայց բացառապես արդարացի գնահատականներ։ Հետևեք մեզ սոցցանցերում՝ #AlexManoogian

0/0


0/0

0/0

0/0