Армянская Поэзия - Мои Переводы: Паруйр Севак

Аватар автора
Школьный литературный кружок
Перевод сделан 13 лет назад, и на мой нынешний вкус и уровеь - требует значительной доработки. Однако, как исторический факт - достоин публикации)) Քունս չի տանում, Դու էլ մի քնիր, Հետս էլ կրկնիր, Որ Հայաստանում Հիմա գարունը Բացվել է արդեն. Թողած հին հունը` Գետերը հորդել, Պղտոր ու խելառ Դես-դեն են խփվում: Կանաչից հարբած` Գառներ ու հորթեր Լեռնալանջերին Խայտում են, ծփում: Մոշու թփեր են Չորս բոլոր աճել: Մի մոլոր գառնուկ Պճեղն է դաջել Ոլոր կածանի Կիսաթաց հողին: Խախալի վրա Մի բուռ հին կաղին Տվել է իրեն Լու՜ռ արևկողին: Կոճղը դարձրած Իր համար սեղան` Պսակ է գործում Մի պուճուր տղա Ու գցում վզին Իր ծիրան եզի: Իսկ մա՜յրը տղի … Պառավն անտեղի, Զու՜ր է տեղ գցել Քնելու համար. Նա, ինձ պես, գուցե Չի քնել հիմա, Նա՜, որին դեմքով Ես շա՜տ եմ նման … … Քունս չի տանում, Դու էլ մի քնիր, Հետս էլ կրկնիր, Թե ի՞նչ եմ անում Ես ի՞նչ եմ անում Ո՛չ Հայաստանում …

0/0


0/0

0/0

0/0