Մենք պարզապես վառում ենք մեր անտառները, այնինչ կարող էինք մեծ եկամուտ ստանալ

Аватар автора
Тайные страсти эзотерического мира
Հաղորդումը տեսագրվել է 2019-05-10 Հասանելի է առանց բաժանորդագրության Անտառներն ազգային հարստություն են, իսկ մենք դրանք ուղղակի վառում ենք: Բարձր որակի փայտանյութ է դուրս գալիս անտառից, որը կարող էր դառնալ թանկարժեք ապրանք, բայց օգտագործվում է որպես վառելափայտ: Բնապահպանական խնդիրները, սակայն, միայն անտառներին չեն վերաբերում. մեր գրեթե բոլոր հատուկ պահպանվող տրածքներն անխնա շահագործվում են՝ ու հաճախ հենց տեղաբնակների կողմից: Մինչդեռ այդ տարածքների ճիշտ շահագործման դեպքում հենց նույն տեղաբնակները կարող էին շատ ավելի մեծ ֆինանսական շահույթ ունենալ, քան պարզապես անտառը հատելով, որսագողությամբ ու ձկնագողությամբ: Ի՞նչ պետք է առաջարկի պետությունը, որպեսզի և՛ բնությունը չտուժի, և՛ տեղաբնակների սոցիալական խնդիրները լուծվեն: Հատուկ պահպանվող տարածքների խնդիրների մասին զրուցել ենք Կովկասի բնության հիմնադրամի ազգային համակարգողը Հայաստանում Արման Վերմիշյանն է:

0/0


0/0

0/0

0/0