ԱՌԱՋ ԳԻՏԵԻ - Arthur Meschian (Nov. '09)

Аватар автора
Renowned Reveals
I Knew Before -- ԱՌԱՋ ԳԻՏԵԻ -- Pаньше я знал Lyrics: Mushex Ishxan -- Մուշեղ Իշխան -- Мушег Ишхан Music: Arthur Meschian -- Արթուր Մեսչյան -- Артур Месчян Առաջ գիտեի, թե մարդիկ ինչու կգային աշխարհ, արեգակն ինչու կթափեր ոսկի, ծաղկաբաց ծառի ափերում դալար ինչո՞ւ կհնչեր երգը գետակի, առաջ գիտեի, հիմա չգիտեմ: Առաջ գիտեի, ինչ էին ասում աստղերը պայծառ, կախված կամարից անհաս երկնքի, թե ուր կարշավեր վազքը տենդահար հավերժագնաց մեր մոլորակի առաջ գիտեի, հիմա չգիտեմ: Առաջ գիտեի, թե ինչո՞ւ մարդկանց ծիծաղին հորդուն խառնվում էր լաց, արյուն ու արցունք, և ինչու կյանքի հինավուրց ճամփին վեհին կնայեր ամեն մի բարձրունք առաջ գիտեի, հիմա չգիտեմ: Առաջ գիտեի թե ինչ կար կյանքից, մահից էլ անդին, ինչ գանձեր ծածուկ ուներ ապագան, և թե որ անսուտ, նորածագ լույսին, կբացվեր հանկարծ ամեն գերեզման, առաջ գիտեի, հիմա չգիտեմ:

0/0


0/0

0/0

0/0