Թռչեի մտքով տուն - Էլէմենթ Պէնտ

Аватар автора
Love-inspired Journeys
Թռչեի մտքով տուն, Ուր իմ մայրն է արթուն, Տեսնեի այն առուն, Կարոտով ես անհուն, Որ ամեն մի գարուն Ջրերով վարարուն Կարկաչում էր սարերում: Թեքվեի աղբյուրին, Կարոտած պաղ ջրին, Լինեի հանդերում, Մեր կանաչ մարգերում, Ուր ծաղկունքն են բուրում, Ուր մանուկ օրերում Հովն էր ինձ միշտ համբուրում: Հայրենիքն իմ սրտում՝ Թե չընկնեմ ես մարտում, Ա՜խ, իմ մայր թանկագին, Տուն կգամ ես կրկին, Կսփոփեմ քո հոգին Համբույրով սրտագին, Կսեղմեմ քեզ իմ կրծքին:

0/0


0/0

0/0

0/0