"НЕЖНОСТЬ" А.ПАХМУТОВА - Н.ДОБРОНРАВОВ

Аватар автора
Открыватели миров
Опустела без тебя земля...Ой... Как мне несколько часов прожить... Կարծում եմ ավագ և միջին սերնդի ներկայացուցիչներից շատերը այս պահին հիշեցին հրաշալի մի ֆիլմ`1967 թվականին կինոռեժիսոր Տատյանա Լիոզնովայի նկարահանած "Երեք բարդի Պլյուսչիխայում" ֆիլմը երկու հանճարեղ դերասանների`Տատյանա Դորոնինայի և Օլեգ Եֆրեմովի մասնակցությամբ:Երգը դարձավ ֆիլմի սաունդտրեկը,սակայն կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովան,իր ամուսնու և անփոխարինելի համահեղինակի`բանաստեղծ Նիկոլայ Դոբրոնրավովի և Սերգեյ Գրեբեննիկովի հետ այն գրել են 1965 թվականին: Այն մտնում եր "Գրկելով երկինքը" շարքի մեջ,որը նվիրված էր խորհրդային օդաչուներին: Առաջին անգամ երգը ձայնագրեց Մայա Կրիստալինսկայան: Դա 1966-ն էր:Պատմում են,որ Կրիստալինսկայան,երբ լսում էր արդեն պատրաստի ձայնագրությունը,չեր կարող զսպել արցունքները: Կա նաև երգի արական տարբերակը:Հետագայում այս երգը կատարել են Իոսիֆ Կոբզոնը,Յուրի Գուլյաևը,Տամարա Սինյավսկայան, Լյուդմիլա Զիկինան:Երգը հնչել է նաև իսպաներեն ու անգլերեն:կոմպոզիտոր Ալեքսանդրա Պախմուտովայի և բանաստեղծներ Նիկոլայ Դոբրոնրավովի ու Սերգեյ Գրեբեննիկովի "" երգը կատարում է Մայա Կրիստալինսկայան

0/0


0/0

0/0

0/0