Легенда о МЕДНОМ ВСАДНИКЕ.

Аватар автора
Звездные страницы
Давид из Сасуна. Цикл расскажет о монументальных скульптурах. Դավիթն է Սասունից՝ գունատ լուսնով լուսավորված։ Մեկնի՛ր ձեռքդ երկինք․․․ ․․․․Նրա հետևից զրնգուն ընթացքով սլանում է պղնձե հեծյալը։ Մտովի Պուշկինի «Պղնձե հեծյալ»-ի տպավորություններն են, հիշում ես նաև Դոն Ժուանի արկածներն ու անփառունակ վախճանի պատմությունը , թե ինչպես է խեղճին կոմանդորի կենդանացած արձանը քարշ տալիս անդրաշխարհ, կարդալով Կրետեի պաշտպանի պամությունը՝ հիշում ես առանձնակի դաժանությամբ Արգոնավորդների վրա քարեր նետող բրոնզե հսկային, Նիլսի մասին հեքիաթն ես մտաբերում, որը ծաղրում էր Կառլ 11-ի արձանը, ինչի արդյունքում քարե կերպարը կենդանացավ ու սկսեց հետապնդել հանդուգն տղային։ Այո՛, այո՛, այն նույն Նիլսը, որը կախարդական սրինգի օգնությամբ քաղաքն ազատեց առնետներից․․․ Շա՜տ արդիական է հնչում․․․ Այդ բոլոր պղնձե և բրոնզե արձանները չէին կարող չտպավորել ու, Երևանում, առանձնահատուկ հետաքրքրությամբ նայելով իրական արձանին, հրաշքի սպասում ես ունենում․ պղնձի մեջ քարացած կերպարների ուժը ցնցում է երևակայությունդ։ Երվանդ Քոչարի արարումն է՝ Երևանում հեծյալի առաջին արձանը, ամենածանրը։ 3,5 տոննա քաշով հսկան նվիրված է հողը ճեղքող հասարակ տղային՝ Դավթին Սասունից։ 7-րդ դարում ձևավորված հայկական էպոսի հերոսի պատմությունը փոխանցվում է սերնդից սերունդ։ Արաբ զավթիչների դեմ հաղթական կռիվների տեսարաններն անմիջապես կենդանություն են առնում, երբ հայտնվում ես կայարանամերձ հրապարակում։ Իհարկե՛, Դավթի կերպարը հավաքական կերպար է, բայց էպոսի բազմաթիվ մեկնություններից ցանկացածը կարդացող ամեն տղա երեխա իրեն քաջ, Ծուռ Դավիթ է պատկերացնում։ Ասում են՝...

0/0


0/0

0/0

0/0