Merry Hovhannisyan - Ete djvarutyan handipes

Аватар автора
Angels & Ascended Masters
Merry Hovhannisyan - Ete djvarutyan handipes Arrangement by Maranata Studio Director: Khachatur Chobanyan Recording, mix & mastering by Hayk Ghevondyan Եթե դժվարության հանդիպես, Կամ թե մարդկանցից արհամարհվես, Ինչքան էլ ծանր վիճակ լինի, Երբեք ոչ ոքի մի մեղադրիր: Եթե ծաղիկները թառամեն, Եվ տերևները ծառից թափվեն, Իսկ սրտումդ կրակը հանգչի, Երբեք ոչ ոքի մի մեղադրիր: Թե էլ արևը քեզ չփայլի, Եվ կյանքիդ օրերը խավարի, Եվ զգաս սառնություն սրտիդ մեջ, Մի մեղադրիր ոչ ոքի երբեք: Թե ճամփիդ ծաղիկներ չլինեն, Այլ միայն սուր քարեր հանդիպեն, Իմ եղբայր այս խոսքը դու հիշիր, Երբեք ոչ ոքի մի մեղադրիր: Եթե դու մենակ ես ու լքված, Ինչպես ծովում նավը ջախջախված, Էլ պիտանի չես ոչ մի բանի, Դարձյալ ոչ ոքի մի մեղադրիր: Թե աչքերիցդ հորդ արցունք թափվի, Ուրախության հույսը կտրվի, Այս խոսքերը դու սրտիդ մեջ դիր, Երբեք ոչ ոքի մի մեղադրիր: Թե նույնիսկ հարազատ ընկերդ Եվ հանկարծ դրժի իր երդումը, Քեզ մոռանա և սերը փոխի, Նրան էլ դարձյալ մի մեղադրիր: Որովհետև Հիսուս Քրիստոսը, Ներում է բոլորիս մեղքերը, Հայացքդ միայն Նրան ուղղիր, Եվ Նրա նման դու էլ ներիր: Քանզի Հիսուսը մեզ սիրելով, Մեր մեղքը Իր վրա վերցնելով, Խաչի վրա մեզ համար Նա զոհվեց, Ինձ և քեզ թողություն պարգևեց:

0/0


0/0

0/0

0/0