Տեր Շավարշ։ Սուրբ Գևորգի տոնի Սուրբ Պատարագ Նորագավթի Սուրբ Գևորգ եկեղեցում Ter Shavarsh Surb Gevor

Аватар автора
Божественная мелодия
Պատարագիչ՝ Տեր Շավարշ քահանա Սիմոնյան Դիլիջանի հոգևոր հովիվ։ Սրբոցն Գէորգայ քաջամարտիկ զօրավարին, Ադոկտոսի եւ Ռոմանոսի երգեցողին Ս. ԳԵՎՈՐԳ ԶՈՐԱՎԱՐ (+303) Տիեզերահռչակ զորավար և Քրիստոսի վկա ս. Գևորգը կապադովկացի ազնվական էր, բարեպաշտ ծնողների զավակ: Նա գերազանց զինվոր էր և ուներ հազարապետի աստիճան: Դիոկղետիանոս կայսեր օրոք քրիստոնյաների դեմ մոլեգնող հալածանքների ժամանակ, արհամարհելով մահվան սպառնալիքը, կայսեր առջև Գևորգն արիաբար խոստովանեց իր հավատը: Նրան ենթարկեցին բազում տանջանքների, որոնք, սակայն, չկարողացան սասանել սրբին: Ավելին՝ նահատակության մեջ նրան ուղեկցում էին զարմանալի նշաններ, որոնցից զարհուրում էին հեթանոսները, իսկ շատերը՝ խոստովանում, թե մեծ է քրիստոնյաների Աստվածը: Նրանց թվում էր նաև Աղեքսանդրե թագուհին: Տեսնելով այն ամենը, որ կատարվում էր Տիրոջ հավատարիմ ծառայի միջոցով, նա էլ հավատաց Քրիստոսին և Գևորգի հետ դատապարտվեց մահվան: Մահապատժի վայրը դեռ չհասած՝ թագուհին աղոթելով խաղաղությամբ ավանդեց իր հոգին, իսկ սուրբ Գևորգը նահատակվեց՝ գլխատվելով զինվորների կողմից: Ս. Գևորգի մասին ավանդությունը պատմում է, թե նա մի վիշապ է սպանել՝ փրկելով մի աղջկա, որն իբրև կերակուր հանձնված էր նրան: Այս ավանդությունը խորհրդանշում է սուրբ զորավարի արիասիրտ պատերազմը և հաղթանակը սատանայի նկատմամբ: Բացի այդ՝ Դիոկղետիանոսին նույնպես անդնդային վիշապ էին կոչում, որին հաղթեց ս. Գևորգը իր անկոտրում հավատով: Ս. Գևորգի հանրահայտ սրբապատկերը, որտեղ նա, ձիու վրա նստած, նիզակով խոցում է վիշապին, սքանչելի խորհրդանիշ է չարի դեմ քրիստոնեության պայքարի և հաղթանակի՝ ոչ միայն մարտիրոսությամբ...

0/0


0/0

0/0

0/0