ԹԱԼԱՆՉԻ ՀՈՐ ԱՊԵՐԱԽՏ ԶԱՎԱԿԸ․ 2 ՄԱՍ

Аватар автора
Daniel Araqelyan
ԹԱԼԱՆՉԻ ՀՈՐ ԱՊԵՐԱԽՏ ԶԱՎԱԿԸ․ 2 ՄԱՍ Վարդգես Օվյան 22 06.2020. Ես կողմ եմ ցանկացած երկրում գլխավոր աթոռին տիրացած սրիկային, տականքին, հանցագործին աթոռից պոկելուն միտված բոլոր ձևերին՝ սկսած խնդրելուց մինչև աթոռից ֆիզիկապես քերել-մաքրելը, ինչպես ժանգն են մաքրում երկաթից։ Երբ այդ գլխավորը ստորություն է անում կոնկրետ մի քաղաքացու, մի անձի, մի անհատի հանդեպ, ապա օրենքի գերակայության երկրներում նմանին պետք է դատի տվյալ երկրի անկախ դատական համակարգը, քանի որ օրենքի առաջ բոլորը պետք է հավասար լինեն։ Եթե դատական համակարգը ծախու է և դա չի անում, այսինքն՝ բռնատիրական է երկիրը, ապա տուժած քաղաքացին կարող է իրեն հասու որևէ ձևով հարցերը լուծել այդ գլխավորի հետ։ Իսկ եթե վերոհիշյալ գլխավորը մի ողջ երկրի ու ժողովրդի ճակատագրով է խաղում՝ վտանգելով երկրի ու ժողովրդի գոյությունը, ապա նմանին եթե հնարավոր չէ խաղաղ կամ օրինական ճանապարհով աթոռից պոկել, դեն շպրտել կամ դատել, ապա ինձ համար ընդունելի են նրանից ազատվելու բոլոր ձևերը։ Կրկնում եմ՝ բոլոր ձևերն անխտիր։ Ես կողմնակից եմ ներոններից ցանկացած ձևով ազատվելուն։ Ժանտախտի դեմ պայքարում ռևերանսներ չեն անում՝ կամ նա է բոլորին վերացնում, կամ նրան պիտի վերացնեն, որպեսզի կարողանան ապրել...

0/0


0/0

0/0

0/0