"Maratouk" ensemble - Hanina (Armenian folk song)

Аватар автора
Голливудские штудии и скандалы
Հայ ժողովրդական «Հանինա» երգն է Սասունից՝ «Մարաթուկ» ազգագրական անսամբլի կատարմամբ: Գեղարվեստական ղեկավար՝ Մկրտիչ Սարգսյան (Մըգրո): Մենակատարներ՝ Սուսան Արսենյան և Մկրտիչ Սարգսյան: Այս երգն ունի մի քանի տարբերակ: Այս մեկը ջահել տղայի և աղջկա երկխոսություն է: Տղան երգում է, որ իր յարը Բուլանուխից է, իսկ Սասունից, որտեղ ապրում է ինքը, բարձրանում է մի բարակ ծուխ: Նման պատկեր արդեն տեսանք «Սասմա կ’ելլեր բարակ ծուխ» երգի մեջ: Եթե նկատի ունենանք, որ սիրահարվելուն ժողովրդական խոսքով ասում են «սիրտը կրակ ընկնել», արդեն պարզ կդառնա, թե դա ինչ ծուխ էր: Շուտով տղան հայտնում է նաև այդ կրակի պատճառը. Աղջիկը մի կտրուկ շարժումով վերցրել էր արծաթյա գլխազարդը և երեսն ի վար բաց թողել դրանով ամրացված մազափունջը, որն էլ ավելի էր ընդգծել նրա շառագունած այտերի և թուխ աչքերի գեղեցկությունը: Հետո սկսում է խոսել աղջիկը՝ դիմելով տղային, թե նրանց տան շուրջը մանր ուռիներ են աճել․ եթե նկատի ունենանք, որ ուռենին սովորաբար համարվում է թախիծի խորհրդանիշ, հաճախ ասում են «լացող ուռենի», ուրեմն կարելի է հասկանալ, որ այս ծառն ընդգծում է սիրո պատճառով տղային համակած տխրությունը․ այդպես է սիրահարվելը, - բացատրում է աղջիկը, սիրած ունենալը սրտին շատ մրմուռ է բերում։ Տղայի այդ վիճակը տեսնելով մարդիկ աղջկան ասել են, թե նրա յարը խելքը գցած մի ծուռ է, բայց նա խոստովանում է, որ տղան դուր է գալիս իր սրտին, մանավանդ որ ինքն է նրա այդ խենթությունների պատճառը։ Ապա միասին սկսում են երգել, որ երկուսն էլ խենթի պես ընկել են սարերը, թափառում են իրարից հեռու՝ բայց իրար կարոտելով: Եվ ամեն մեկը մյուսին խնդրում է լինել իրեն...

0/0


0/0

0/0

0/0