Artur Meschyan - Epitaph / Артур Месчян - Эпитафия / Արթուր Մեսչյան - Տապանագիր + lyrics/текст песн

Аватар автора
Poetry Mastery
Խոսքեր՝ Մուշեղ Իշխանի Слова Мушега Ишхана Lyrics by Moushegh Ishkhan, Performed by Artur Meschyan (Meschian) Խոսք՝ Մ․ Իշխանի, կատարում՝ Ա․ Մեսչյան Слова М. Ишхана, исполняет Артур Месчян Unique song about life & death, depression and how meaningless and meaningful at the same time is to be happy with daily achievements, because all will have the same end. Уникальное произведение о жизни и смерти, депрессии и о том как значимо и незначимо радоваться повседневным успехам и достижениям, ведь в конце всех ждет одна и та же учесть. Know and enjoy quality music. Знайте и слушайте качественную музыку. Ճանաչեք և լսեք որակյալ երաժշտություն։ Երբ սիրավառ և հիացիկ կնայես դուն, Գարնան շքեղ ծաղիկներուն ու ծառերուն, Հիշի՛ր, որ նախ քեզնից առաջ ես եմ տեսել, Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա: Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ, Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ, Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա, Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա: Երբ կգրկես թևերիդ մեջ դու հեշտագին, Լուսամարմին և վարսագեղ սիրո հոգին, Հիշի՛ր, որ նախ այդ հարբեցման ես տիրացա, Եվ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա: Երբ որ շահես բազում գանձեր ու հաղթանակ, Եվ ճակատիդ դնեն ոսկե փառապսակ, Հիշի՛ր, որ նախ փառքի դափնին ինձ է տրվել, Եվ ճակատիս ցոլքը վճիտ հող է հիմա: Աշնան հարուստ պարտեզներից ամեն անգամ, Երբ կքաղես մրգեր հասուն ու մեղրահամ, Հիշի՛ր, որ ես քեզնից առաջ այնտեղ եղա, Եվ շրթերիս վայելքն անհուն հող է հիմա... Եվ աչքերիս լույսը պայծառ հող է հիմա.. Եվ ձեռքերիս հրայքը վառ հող է հիմա... Հող է հիմա...

0/0


0/0

0/0

0/0