Mix~Ծառերը ծաղկում են/Շալախո/Shalakho/piano cover Vard Grig

Аватар автора
Танцы в сумерках жизни и страсти мечты
Ծառերը ծաղկում են (Դու դրախտի փերի) Խոսք: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան) Երաժշտություն: Աշոտ / Գուսան (Աշոտ Հայրապետի Դադալյան) Դու դրախտի փերի, սիրովդ եմ ապրում, Քեզնից սեր առնել, միշտ եմ փափագում, Անքուն, անդադար, ես քեզ եմ կանչում, Ոտքիդ տեղերն են ծաղկում, կանաչում: Երկնային հրեշտակ դու իմ երազն ես, Քեզնով եմ ապրում, սրտիս մուրազն ես, Ծառերը ծաղկում են տարին մեկ անգամ, Բայց դու գարունն ես՝ հավերժ անթառամ: Անցնում են կյանքիս, ջահել օրերը, Պայծառ է մնում քո ազնիվ սերը, Ես քո սիրածն եմ, ինձ մի՛ չարչարի, Եկ, կյանքիս կյանք բեր, քո սրտով բարի: Երկնային հրեշտակ դու իմ երազն ես, Քեզնով եմ ապրում, սրտիս մուրազն ես, Ծառերը ծաղկում են տարին մեկ անգամ, Բայց դու գարունն ես՝ հավերժ անթառամ: Աշխարհն է ծաղկում քո մի ծիծաղից, Միայն Աշոտիս դու տվիր թախիծ, Թևերիդ մատաղ, մի զմրուխտ ղուշ ես, Դու գիշեր չունես, միշտ արշալույս ես: Երկնային հրեշտակ դու իմ երազն ես, Քեզնով եմ ապրում, սրտիս մուրազն ես, Ծառերը ծաղկում են տարին մեկ անգամ, Բայց դու գարունն ես՝ հավերժ անթառամ:

0/0


0/0

0/0

0/0