“REQUIEM” («ՌԵՔՎԻԵՄ» ) by PROJECT LA

Аватар автора
Культ Звезд: Тайны и Проклятия
Երգը նվիրվում է նորօրյա մեր գոյամարտում անմահացած հերոսներին: Music by Levon Arevshatyan Poem by Avet Barseghyan Feat. Gor Sujyan Arrangement by Khachik Sahakyan Executive Producer Suren Sahakyan «ՌԵՔՎԻԵՄ» Դատարկվել է սրտի հողը, որ երկինքը լիանա: Հեռացել է լույս պահողը, որ լույսին նա միանա: Երբ արևը պակասում է, ջերմ հոգին հառնում է վեր, Տարիքին քո հակասում էր մահ տեսնել` լինելով սեր: Դատարկվել է սրտի հողը, բայց երկինքն է լի ու լի: Գուցե վերջն է սա, ու պետք է իրար սիրենք ավելի: Հերոսի կոչում, սփոփա՞նք ես, թե՞ ցավոտ դատավճիռ: Դու սրտի մեծ ափսոսանք ես ու հոգու շատ խոր կնճիռ: Ալ են գետերը հայոց հողերի վրա, Ալ են ամպերը վերում, տաք արյունից են եռում, Որ սերերն աշխարհի, ու տերերն ապագայի Թուղթ ու գրչի փոխարեն, զենք վերցրեցին, որ կռվեն: Ամենքի կյանքում թողել ես հավերժի մասնիկ, Որ հիշում ու ջերմանում են, և օրհնում են քեզ մարդիկ: Իսկական քո զենքը ուժն էր զորավոր գիտելիքի, Դու շատ կարճ եղար հողինը, երկնքինը`ավելի: Դատապարտված ապրում ենք հուշերի կարկատանով, Առանց քեզ հպարտանում...

0/0


0/0

0/0

0/0